Միանշանակորեն հնարավոր էր խուսափել պատերազմից. Ձյունիկ Աղաջանյան

Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով «Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից» հարցին՝ հիշեցրեց հայտնի  արտահայտությունը՝ երբ լռում է դիվանագիտությունը, սկսում են հնչել թնդանոթները:

Դեսպանը համոզված է՝ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե միտումնավոր և հետևողական սխալները չարվեին:

«44-օրյա պատերազմը, որը, կարծում եմ, ի սկզբանե նախատեսված էր, որ շատ ավելի կարճ պետք է տևեր և այլ հետևանքներ ունենար, քան ունեցավ՝ մեր զինվորների անձնուրաց զոհաբերությունների գնով,- նշեց Ձյունիկ Աղաջանյանը՝ ցավով արձանագրելով,-  Մենք մեր գործող իշխանության քայլերի հետևանքով հայտնվել ենք աշխարհաքաղաքական շախմատի տախտակի վրա, որտեղ քայլեր են արվում մեր փոխարեն՝ հստակ նպատակ ունենալով այս տարածաշրջանից որոշակի ուժերի դուրս մղելու և դրա փոխարեն այլ ուժեր բերելու՝  մեր հայրենիքի հաշվին: Եվ սա է այն վտանգը, որի առաջ մենք այսօր կանգնած ենք»:

Բանախոսը հավելեց՝ այսօր մենք գտնվում ենք մի աղետից մյուս աղետի միջանկյալ հատվածում:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս