Ալան-թալան թող գնան ուրիշ երկրում անեն, ոչ թե իր ժողովրդին. քաղաքացին՝ իշխանությանը
«Մենք ՊԵԿ-ից դեռ ոչ մի պատասխան չունենք, ոչ էլ մեզ ինչ-որ բան ասել են, ինչ մեզ դուրս են վռնդել 6000 զորքով, ու տենց մինչև հիմա մենք դրսում ենք: Մեր պահանջն է՝ մեզ թողնեն ներս մտնենք, կբնակվենք, նոր թող լուծեն հարցը: Բայց եթե ներս չէին թողնում, պետք է դուրս շպրտեին ժողովրդին, որ արդեն սարքել են, բնակվում են, մինչ այդ ո՞ւր էին: 2018 թվից ՊԵԿ-ը ո՞ւր էր, եթե պետական հող էր, ինչո՞ւ էր թալանված, ավերված: Ինչո՞ւ նոր հիշեց, որ ժողովուրդը ներս է մտել, բնակվում է»,- ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչ Աննա Գևորգյանը:
«Մենք հիմա պահանջում ենք՝ մեր գույքը, մեր գողացած իրերը վերադարձնեն, մեր ծախսերը վերադարձնեն, ապահովեն մեզ բնակարաններով: Եթե այդպես ալան-թալան է, թող ուրիշ երկրներ գնան ալան-թալան անեն, ոչ թե՝ հայ ժողովրդին: Ես չեմ հասկանում՝ էս ի՞նչ պետություն է, ու այս պետությունը պատրաստվում է՝ էս ժողովրդի երեխաները իր համար ծառայե՞ն, հա՞»,- ասաց նա:
Նա նշեց, որ ոչնչի կարիք չունեն, միայն բնակարան են ուզում:
Մանրամասները՝ տեսանյութում