«Շատ մեծ հարց է, թե այս ամենը գիտակցելով՝ ինչո՞ւ է գործընկերների հետ հարաբերությունների փչացումը շարունակում լինել օրինաչափ». Իվետա Տոնոյան

«Մեր կյանքը, վստահաբար, բաժանվել է մինչև 2020 թ. և 2020 թվականից այս կողմ: Այն իրողությունը, որում ապրում էինք մինչև 2020 թվականը, այլևս որևէ մեկի համար նույնը չէ,- «Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ արձանագրելով նաև, որ այս պահին չի նվազել հայրենիքը կորցնելու վտանգը,- Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հասկանալի էր՝ սա հայրենիքը կորցնելու գործընթացի վերջը չէ»:

Իվետա Տոնոյանն ուշադրություն հրավիրեց շուրջ 3 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայության մարտահրավերների վրա:

«Բոլոր հնարավոր եղանակներով պետք է փորձել հասնել հարցի քաղաքակիրթ լուծմանը: Մեծ ցավ եմ ապրում, որ միջազգային կառույցների դիվանագիտական և անատամ ձևակերպումները, լայն առումով, որևէ խնդիր չեն լուծում Արցախի մեր հայրենակիցների համար:

Մարտի 5-ի գնդակոծությունը ցույց տվեց, որ սա ոչ թե հումանիտար, բնապահպանական աղետ է, Արցախի սուբյեկտայնությունը հարցականի տակ դնելուն միտված գոծընթաց, այլ կոնկրետ ցեղասպանություն՝ ուղղված Արցախի մեր հայրենակիցների դեմ:

Այս առումով շատ մեծ մտահոգություն ունեմ հատկապես վարվող արտաքին քաղաքականության առումով, որովհետև բոլորս հասկանում ենք՝ ՀՀ-ն բավարար չափով քաղաքական ռեսուրս ու կշիռ չունի այս պահին աշխարհաքաղաքական լրջագույն դերակատարների հետ հարցերն արժանապատվորեն կարգավորելու համար: Շատ մեծ հարցական է, թե այս ամենը գիտակցելով հանդերձ՝ ինչու է ռազմավարական գործընկերների հետ կանոնավոր հարաբերությունների փչացումը շարունակում լինել օրինաչափ մեր քաղաքական դաշտի համար»,- ամփոփեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս