2 հեռուստացույց, նոր գնած լվացքի մեքենա, կահույք, ոստիկաններն ամբողջը փշուր-փշուր են արել. քաղաքացի

Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց և հանդիպում պահանջում կոմիտեի ներկայացուցիչների հետ։

Քաղաքացիները պահանջում են, որպեսզի  թույլատրվի իրենց վերադարձը շենք և տրամադրվի վնասված գույքի փոխհատուցում։

Ջուլիետա Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց. «ՊԵԿ-ը տարել էր մեր իրերը: Տեղը իմացել ենք՝ Պռոշյանի գյուղապետարանում է եղել, գնացել ենք, որ հետ բերենք՝ ոչ մի իր չի եղել.  Մահճակալը՝ կոտրված, հեռուստացույցը՝ կոտրած, երեխաների նոութբուքը՝ կոտրված, պահարանը հանելուց կոտրել էին, նոր գնած լվացքի մեքենան տարել են այնտեղ, լրիվ կոտրված հետ ենք բերել:

Եկել ենք, որ մեր հարցերի պատասխանը տան՝ ինչի՞ համար.  ես ունեմ երկու հաշմանդամ երեխա, իմ երեխայի բերանից կտրել եմ, որ ստեղծել եմ այդ ամեն ինչը, ու մի օրվա մեջ… Եթե մենք կարիքը չունենայինք, այսօր այնտեղ չէինք հայտնվի: Իսկ իրենք մեզ այնտեղից հանելու հետ մեկտեղ՝ մեր եղածն էլ ավերել են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս