Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին օրենքի նախագծը։
Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի մարզպետ է նշանակվել գրավոր ընթացակարգով։
Կառավարության այսօրվա նիստում մինչև օրակարգի հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երկրում կորոնավիրուսի համավարակային իրավիճակի որոշակի մեղմացում կա։
Կառավարության նիստը` ՈւՂՒՂ։
«Ադրբեջանը և նրա մեջքին կանգնած Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց համար այն բոլոր տարածքները, որոնց մի մասը հանձնված է առանց կրակոցի, մյուս մասը ինչ-որ ձևով դեռ պահում են, դրանք բոլորը պատկանում են Ադրբեջանին: Դեռ նախորդ տարվանից համաձայնեցված էր այս ամենը, և եթե հողը ամբողջովին տալիս են, ճանապարհը տալու ի՞նչն է զարմանալին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններին:
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ընթացքում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ Կասպից ծովի երեք երկրները, կնքեցին գազի տարանցման եռակողմ խոշոր համաձայնագիր։ Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ամեն տարի Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու։
Հայկ Ալումյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
ՀՀԿ-ն մեկ օրակարգ ունի՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը․ Հովհաննես Խաչատրյան։
ՀՀԿ-ում տեղի է ունեցել մեծ ինքնամաքրման պրոցես.ով գնացել է՝ իր համար հետ գալու ճամփա չկա։
Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ ի՞նչ դեմարկացիա.Հովհաննես Խաչատրյան։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի կետերը չեն բավարարվել:
«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում:
Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ համաձայն որի բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈւՂԻՂ:
«Եթե եղել են բանավոր պայմանավորվածություններ, կիսվեք, որովհետև մենք փորձ ունենք, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշած էր, որ զորքերը մնում են իրենց տեղերում, բայց հետո մեզ ասացին, որ ինչ-որ բանավոր համաձայնություններ էլ են եղել, և զորքերը դրա պատճառով հետ են քաշվել: Ի վերջո, «նահա՛նջ» հրամանով ավելի շատ տարածք ենք զիջել, քան ռազմական գործողություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ընտրապայքարն ընթանում է Մասիս քաղաքի նախկին քաղաքապետ, այժմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով ընտրություններին մասնակցող Դավիթ Համբարձումյանի և իշխանության ներկայացուցիչ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի միջև։
«Դատավոր Նախշքարյանն այն ժամանակ, երբ դեռ էլեկտրոնային մակագրման համակարգն էր գործում, ստանում է այն գործը, որով անչափահաս Շուշան Փաշինյանը, ում օրինական ներկայացուցիչներն էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, դատի է տալիս Նարեկ Սամսոնյանին՝ իրեն վիրավորելու և զրպարտելու համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Իշխանասարում. Սերոբ Գասպարյանը մանրամասնում է
Էսօր դու արդարացնում ես մեկին, ով թողեց, որ եղբորդ արձանը պղծեն. Գասպարյանը՝ Արամ Սարգսյանին
Հայ լինելու համար հղի կանանց փորը ճղում էին. ի՞նչ խաղաղություն. Սերոբ Գասպարյան
Եկեք կպնենք գործի. Հայկ Մամիջանյան:
Այդ օժանդակության նպատակը մեր հայրենակիցներին օգնելն է եղել. Արծվիկ Մինասյան:
Ձեր իշխանության օրոք արդեն եղել են դրվագներ, որոնք արատավորել են հիմնադրամի բարի համբավը. Հայկ Մամիջանյան։
Հո՞ այդքան գումար չի ծախսվել, մեծ գումար է ծախսվել՝ դրանք էլ ե՞ք ստուգելու. Հովիկ Աղազարյան։
«Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցներն արդարացված են եղել. Բաբկեն Թունյան:
Քննիչ հանձնաժողովի առջև նպատակ է դրված փոխանցված միջոցների օրինականության ուսումնասիրությունը։
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանն այսօրվա նիստի ընթացքում խոսեց հանրային տրանսպորտի աշխատանքից քաղաքացիների, այդ թվում՝ նաև իր դժգոհության մասին:
«Հայաստան» հիմնադրամի գումարները բյուջե փոխանցելու վերաբերյալ քննիչ հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ”