Արդարադատության փոխնախարարը չմեկնաբանեց նոր Սահմանադրության նախագծի՝ Անկախության հռչակագրին վերաբերող հարցերը

Այսօր խորհրդարանում լրագրողներն Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին, թե նախարարությունում ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ ի՞նչ նորություններ կան, ի՞նչ փուլում է նոր Սահմանադրության մշակումը։

Կարեն Կարապետյանը պատասխանեց ոչ թե բուն հարցին, այլ խոսեց սահմանադրական բարեփոխումներից ընդհանրապես, պարզաբանելով, որ այդ գործընթացն իրականացնում է սահմանադրական հանձնաժողովն ու դրա համար ստեղծված մասնագիտական խումբը։

«Աշխատանքային որոշումների կայացման կարգով գործընթացն առաջ է ընթանալու։ Այս պահին ավելին չեմ կարող ասել։

Արդարադատության նախարարը հանդիսանում է  այդ ժողովի նախագահը։ Ըստ էության ես չեմ կարող մեկնաբանել այդ հարթակում ու տիրույթում իրականացվող գործընթացները»,- նշեց Արդարադատության փոխնախարարը։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ հստակեցվե՞լ է, թե Սահմանադրությունում ի վերջո ի՞նչն է փոխվում, Անկախության հռչակագիրը մնո՞ւմ է, Կարեն Կարապետյանը պատասխանեց.

«Մեկնաբանել չեմ կարող այդ մասնագիտական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները։

Ինչպես նշեցի, աշխատանքները կատարվում են այս հանձնաժողովի տիրույթում, հանձնաժողովի քննարկումների օրակարգ են, որոնց վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Եթե հարցը տարբեր ձևակերպումներով ինձ տաք՝ իմ պատասխանը չի փոխվելու»։

Հաջորդ հարցին՝ օրակագում այդ հարցն այժմ կա՞, փոխնախարարը կրկին պատասխանեց՝ մեկնաբանություն չունի օրակարգի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս