Եգորյանը երկար խոսեց, բայց այդպես էլ չպատասխանեց` Քերոբյանի նկատմամբ իրականացվողը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն սկանդալի գործով նախաքնության մարմնի ու դատախազական հսկողության վելուծական մոտեցումը նախաքննության ընթացքում գրեթե մոտ է զրոյի։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նա համոզված է, որ այն, ինչ ասում է նախաքննական մարմինը, քննիչների համոզմունքն է, կարծիքն է` որևէ էական փաստական հիմքով չհիմնավորված։

«Սա, մեղմ ասած, նախաքննություն չէ, սա կարծես միաբանության կողմից համոզմունքների քարոզ լինի, ուղղակի այն արտահայտվում է ինչ-որ թղթերի միջոցով»,- ասաց նա։

Ըստ Եգորյանի՝ զարմանալի է նաև, որ նախաքննական մարմինը գրեթե հարցեր չունի Վահան Քերոբյանին, ինչը, նրա խոսքով՝ ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք շահագրգռված չեն գործը բազմակողմանի քննելու։

Բացի այդ, ըստ փաստաբանի, քննիչները պատկերացում չունեն նաև պետության կողմից իրականացվող մրցույթային գործընթացից. դա են վկայում նրանց հայտարարությունները։

«Նախաքնության մարմինը ասում է, որ գնում է կատարվել մի ընկերությունից , որը 3 անգամ ավել գին է սահմանել։ Բայց այստեղ որոշիչը միայն գինը չէ։ Օրինակ ինչ-որ բան, երբ մենք ուզում ենք գնել, կարևորում ենք նաև ապրանքի որակը։ Այս դեպքում պետությունը գնի և որակի համադրությամբ ընտրություն է կատարել, ինչը նորմալ է»,ասաց Եգորյանը՝ հավելելով, թե նախաքննական մարմնի մեկնաբանությունը չի բխում գործում եղած փաստերից։

Ինչ վերաբերում է գործում քաղաքական ենթատեքստի հանականությանն ու Վահան Քերոբյանի ձերբակալության գործում Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, ապա Եգորյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ ոչ մի բան չի կարող ասել, որովհետեև տեղեկատվություն չունի։

Միաժամանակ նա շեշտեց, որ Վահան Քերոբյանի հետապնդման նպատակները այլ են, քան կոնվենցիայով, սահմանադրությամբ ու օրենսդրությամբ սահմանված նպատակները։

Լրագրողի ճշտող հարցին` այսինքն՝ քաղաքակա՞ն է հետապնդումը, Եգորյանը պատասխանեց.

«Դուք ասացիք, ես բացատրեցի՝ մենք ինչպես ենք տեսնում իրերի դրությունը»։

Տեսանյութեր

Լրահոս