Բաժիններ՝

Պելեն և Մարադոնան հաշտվել են

Ինչպես հաղորդում է ESPN FC-ն, Պելեն և Մարադոնան մասնակցել են Փարիզում Եվրո-2016-ի նախօրեին կայացած լեգենդների խաղին: Հանդիպումը կրում էր «բարեկամության խաղ» անվանումը: Այդ խաղին մասնակցում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դավիդ Տրեզեգեն, Անջելո Պերուցին, Կլարենս Զեեդորֆը, Բեբետոն, Ռիո Ֆերդինանդը, Դիդան, Էրնան Կրեսպոն և Ֆերնանդո Յերոն:

75-ամյա Պելեն, ով հունվարյան վիրահատությունից հետո նոր էր վերականգնվել, դուրս չեկավ դաշտ, այլ բավարարվեց միայն մարզչի դերով: Դրա փոխարեն՝ հանդիպման մի մասը՝ ի ցնծություն հանդիսականների, խաղաց Դիեգո Մարադոնան:

Խաղից հետո ֆուտբոլի 2 լեգենդները հրապարակայնորեն ողջագուրվեցին և մեկնաբանեցին իրենց հարաբերությունները: «Այլևս ոչ մի դիմակայություն: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Պելեին ամեն ինչի համար: Մենք գիտենք՝ ով է նա և ով կլինի միշտ: Մեզ պետք են ֆուտբոլի այնպիսի իկոնաներ, ինչպիսին նա է»,- ասել է արգենտինացին: «Այս խաղի ամենագլխավոր ուղերձը խաղաղությունն է: Ես շատ շնորհակալ եմ իմ ընկեր Մարադոնային այսպիսի հնարավորության համար»,- ասել է Պելեն:

Pele-marad (3)

Կարդացեք նաև

Pele-marad (6) Pele-marad (5) Pele-marad (4) Pele-marad (1)

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս