Բաժիններ՝

Ամերիկայի գավաթ 2016. ԱՄՆ-ն դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ հաղթելով Պարագվային

Ամերիկայի գավաթի խմբային փուլի 3-րդ եզրափակիչ տուրում ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց Պարագվայի հավաքականին 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակը 27-րդ րոպեին դարձավ Քլինթ Դեմփսին:

2-րդ խաղակեսի սկզբին մրցաշարի տերերը մնացին 10 հոգով: Դեանդրե Իեդլին 2 անգամ խախտեց կանոնները և 2 րոպեի ընթացքում արժանացավ 2 դեղին քարտի: Դրանից հետո Պարագվայն ավելի շատ սկսեց հարձակվել, բայց այդպես էլ չկարողացավ գոլ խփել:

ԱՄՆ-ն դուրս եկավ Ամերիկայի գավաթի փլեյ-օֆֆ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930