Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը երկրորդն է աշխարհում. UWW-ն հրապարակել է դասակարգման վարկանիշային աղյուսակը

Ըմբշամարտի միասնական աշխարհը՝ UWW-ն, հրապարակել է լավագույն ըմբշամարտիկների դասակարգման վարկանիշային աղյուսակը:

Հայ ըմբշամարտիկներից լավագույն արդյունքը գրանցել է Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը երկրորդն է: Հայ ըմբիշին շրջանցել է միայն ռուս Նիկիտա Մելնիկովը:

Դիրքերը զիջել է Արսեն Ջուլֆալակյանը: Այժմ նա 75 կգ քաշային կարգում 9-րդն է:

66 կգ քաշային կարգում 8-րդ հորիզոնականում է Միհրան Հարությունյանը:

Ներկայացնում ենք հայ ըմբիշների զբաղեցրած հորիզոնականները՝ ըստ քաշային կարգերի:

71 կգ- Վարշամ Բորանյան՝ 5-րդ հորիզոնական

80կգ- Ռաֆիկ Մանուկյան՝ 20-րդ հորիզոնական

85 կգ- Մաքսիմ Մանուկյան՝ 13-րդ հորիզոնական

Ազատ ոճայինների պայքարում հայ ըմբիշները գրանցել են հետևյալ արդյունքները.

57 կգ- Գառնիկ Մնացականյան՝ 20-րդ հորիզոնական

61կգ- Վոլոդյա Ֆրանգուլյան՝ 10-րդ հորիզոնական

65կգ- Դավիթ Սաֆարյան՝ 17-րդ հորիզոնական

97 կգ- Գեորգի Կետոև՝ 17-րդ հորիզոնական

125 կգ- Լևան Բերիանիձե՝ 9-րդ հորիզոնական

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս