Բաժիններ՝

Անգլիական աստղային երիտասարդությունն ընդդեմ ռուսական փորձառու պատի. Անգլիա-Ռուսաստան

Անգլիա-Ռուսաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: «Արմենպրես»-ն առաջարկում է ծանոթանալ թիմերի ֆուտբոլային պատմությունը:

Անգլիայի ազգային հավաքական. Անգլիան ֆուտբոլի հայրենիքն է, սակայն նրա հաջողությունները համեմատաբար ավելի ուշ են սկսվել: 1966-ին սեփական հարկի տակ առաջին և դեռեւս միակ լուրջ տիտղոսի՝ աշխարհի չեմպիոնության նվաճումից հետո անցել է ամբողջ կես դար:

«Ուեմբլի»- ում կայացած եզրափակիչ ԳՖՀ-Անգլիա խաղում եզրափակիչ մրցավեճի հիմնական ժամանակում թիմերը փոխանակեցին 2-ական գնդակ, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի 101-րդ րոպեին Ջեֆրի Հերտսի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և վայրէջք կատարեց դարպասային գծի վրա: Գլխավոր մրցավարը պատասխանատվությունը իր վրա չվերցրեց և դիմեց եզրային Թոֆիկ Բահրամովին: Վերջինս գնդակը դարպասում էր տեսել: Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ՝ 3-2: Հերտսը ևս մեկ անգամ գրավեց Գերմանցիների դարպասը 4-2 և Անգլիան առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոնի կարգավիճակում 1968-ին անգլիացիները Իտալիայում Եվրոպայի առաջնությունում ձախողվեցին:

1996-ին պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը անցկացվում էր Անգլիայում: Կազմում ունենալով համաշխարհային ֆուտբոլի մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ՝ Անգլիան հասավ մինչև կիսաեզրափակիչ: Հավերժական մրցակից Գերմանիան պատրաստվում էր կենաց-մահու պայքարի: Թիմերը հիմնական ժամանակում մեկական գնդակ փոխանանակեցին: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ այդտեղից էլ՝ 11 մետրանոց հարվածաշար, Գերմանիան վրեժխնդիր եղավ և հռչակվեց չեմպիոն:

Ռուսաստանի ազգային հավաքական. Եվրոպայի առաջնություններում Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ֆուտբոլային հաջողությունների հիմնաքարը դրեց Օլեգ Ռոմանցեվը: Նրա գլխավորությամբ ռուսները փայլեցին Եվրո-96-ի ընտրական փուլում և նվաճեցին եզրափակիչ փուլի ուղեգրերը: Սակայն անգլիական պատերը բարեհաճ չգտնվեցին ռուսների նկատմամբ: Խմբային փուլում ռուսները պարտվեցին ապագայում եզրափակչի երկու մասնակիցներին` Չեխիային ու Գերմանիային: 3 խաղերի ընթացքում ռուսները ընդամենը մեկ միավոր վաստակեցին Իտալիայի հետ խաղում:

Եվրոպայի առաջնության առաջին ձախողումից հետո Ռուսաստանի ընտրանին 8 տարի անց կրկին բարեհաջող հաղթահարեց ընտրական մրցաշարը եւ մեկնեց Պորտուգալիա՝ Եվրո 2004: Արդյունքում կրկին անհաջողություն:

Ռուսաստանի հավաքականը միջազգային ասպարեզում իր հաջողությունների գագաթնակետին հասավ 2008 թվականին: Ավստրայում և Շվեյցարիայում Եվրոպայի 13-րդ առաջնությունում ռուսները հիանալի հանդես եկան: Ռուսների թեթև ձեռքով քառորդ եզրափակում պայքարից դուրս մնաց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Հոլանդիան: Կիսաեզրափակչում ռուսական հեծելազորը առերեսվեց իսպանական կորրիդայի հետ: Իսպանիայի ոսկե հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղղարկեց ռուսների դարպասը: Վերջիններս մնացին բրոնզե մեդալների հույսին:

Անգլիա-Ռուսաստան. Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները անցկացնում են իրենց պատմության 3-րդ դիմակայությունը: Նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել Եվրո 2008-ի ընտրական փուլի շրջանակներում: Ռուսները Լոնդոնում զիջեցին անդրանիկ հանդիպումը: Մայքլ Օուենի դուբլն ու Ռիո Ֆերդինանտի գնդակը ցնծություն պարգևեցին Ուեմբլիի բազմահազար ֆուտբոլասերներին՝ 3:0: Պատասխան հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում: Ռոման Պավլյուչենկոյի դուբլի շնորհիվ Ռուսաստանի ընտրանին պատասխան հաղթանակը տարավ անգլիացիների նկատմամբ: Առյուծներից հաշվի տարբերությունը կրճատեց Ուեյն Ռունին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս