
Paris Grand Chess Tour. Արոնյանը 6-րդն է

Փարիզում ընթացող Grand Chess Tour շարքի առաջին փուլի արագ շախմատի մրցաշարն ավարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հաղթանակով: Նակամուրան 18 հնարավորից վաստակեց 14 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) և միանձնյա գրավեց առաջին հորիզոնականը: Նրանից 1 միավոր հետ մնաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Լևոն Արոնյանը 9 միավորով գրավեց 6-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարը հաղթանակ տարավ ֆրանսիացի Լորան Ֆրասինյեի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի և բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, պարտվեց Մագնուս Կարլսենին, ամերիկացիներ Ուեսլի Սոին և Հիկարու Նակամուրային:
Հունիսի 11-ին և 12-ին երկու շրջանով կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը: