Ռուսաստանի և Անգլիայի երկրպագուների ծեծկռտուքի հետևանքով 35 մարդ է տուժել
Ռուս և անգլիացի երկրպագուների միջև Մարսելում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով մինչև 35-ի: Այս մասին հայտնում է La Provence-ը:
4 մարդ լուրջ վնասվածք է ստացել: Միևնույն ժամանակ, տուժածների մեծ մասը արդեն պատրաստ է լքել բժշկական հաստատությունը:
Ինչպես հայտնում է BBC-ն, հղում կատարելով ականատեսներին, Մարսելում քաշքշուկը, որն առաջացել է Անգլիա-Ռուսաստան խաղից հետո և վերածվել հավաքականների երկրպագուների ծեծի, կարող էր հարուցվել ազդանշանային հրթիռի կողմից: Նշվում է, որ դրանից հետո որոշ երկրպագուներ սկսել էին անցնել արգելապատնեշները:
Ավելի վաղ հաղորդվել էր, ու ռուս երկրպագուները հարձակվել էին Անգլիայի հավաքականի երկրպագուների վրա: