Բաժիններ՝

«Առաջին խաղում հեշտ չի լինում». Դիդիե Դեշամ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կիսվել է Եվրո-2016-ի խմբային փուլում Ռումինիայի դեմ անցկացրած խաղի տպավորություններով (2:1):

«Հեշտ չէ խաղալ Ռումինիայի դեմ, և մենք դա գիտեինք: Նրանք շատ սխալներ էին թույլ տալիս, բայց լավ պաշտպանվում էին:

Մենք շանսեր ունեինք, բայց ինքներս բաց թողեցինք: Պրոբլեմն այն էր, որ մենք չէինք կարողանում դադարեցնել մեզ զսպել, բայց վերջում մենք պարգև ստացանք: Ես ամեն ինչ արեցի, որպեսզի մենք 4 հարձակվողներով խաղայինք հաղթանակի համար:

Առաջին խաղում հեշտ չի լինում: Այնպես որ, սա լավ արդյունք է»,- ասել է Դեշամը TF1-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս