Եվրո-2016. Շվեյցարիան հաղթեց Ալբանիային
Ֆրանսիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին տուրի երկրորդ խաղում Շվեյցարիայի հավաքականը A խմբում 1:0 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ:
Շվեյցարացիներն ավելի ակտիվ սկսեցին հանդիպումը և արագ գոլ խփեցին: 5-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանական «Հոֆենհայմի» շվեյցարացի պաշտպան Ֆաբիան Շերը:
Շվեյցարիայի և Ալբանիայի հավաքականների միջև ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Եվրո-2016, խմբային փուլ
A խումբ
Ալբանիա – Շվեյցարիա՝ 0:1
Ֆաբիան Շեր, 5
Հեռացում՝ Լորի Ցանա, 36 (Ալբանիա)