Եվրո-2016. Ժիրուն դարձավ մրցաշարի առաջին գոլի հեղինակ
Լոնդոնյան «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն Եվրոպայի առաջնության Ռումինիայի հետ մեկնարկային խաղում բացեց հաշիվը:
29-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ հանդիպման 57-րդ րոպեին՝ դառնալով մեկնարկած մրցաշարի առաջին գոլի հեղինակը: Այսպիսով, Ժիրուն դարձավ Եվրոպայի առաջնության պատմության մեջ 2-րդ ֆրանսիացին, ում հաջողվում է խփել առաջին գոլը: Առաջին ֆրանսիացին Միշել Պլատինին էր, ով աչքի է ընկել 1984թ. Դանիայի հետ խաղում (1:0):
Եվրո-2016-ն անցկացվում է Ֆրանսիայում, հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը: Մրցաշարի տերերը նույն խմբում խաղում են Ռումինիայի, Ալբանիայի և Շվեյցարիայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը