Բաժիններ՝

«Լիոնել Մեսսին լավ մարդ է, բայց անհատականություն չունի». Դիեգո Մարադոնա

Լեգենդար արգենտինացին մեղադրել է իր հետնորդին լիդերական որակներ չունենալու մեջ:

Դիեգո Մարադոնան և Պելեն հանդիպել են Փարիզում Եվրո-2016-ի մեկնարկին նվիրված ցուցադրական խաղին մասնակցելու համար: 2 լեգենդները հրապարակայնորեն ողջագուրվել են, հայտարարել են հին թշնամանքի ավարտի մասին, իսկ հետո զրուցել են իրար հետ տեսախցիկների առաջ: Զրույցի ժամանակ Պելեն հարցրել է Մարադոնայի կարծիքը Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին շատ լավ մարդ է, բայց անհատականություն չունի: Նրան շատ սուր ձևով չի բավարարում բնավորությունը, որպեսզի դառնա առաջնորդ»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է 2008թ. Օլիմպիական ոսկին, բայց պարտվել է Ամերիկայի գավաթի 2 եզրափակիչներում և 2014թ. Աշխարհի առաջնության վճռական խաղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930