
«Բարսելոնայի» ֆանատներն առաջարկում են «Կամպ Նոուն» վերանվանել «Կրոյֆի մարզադաշտ»

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» երկրպագուները հանդես են եկել թիմի տնային մարզադաշտի վերանվանման նախաձեռնությամբ: Կապտանռնագույնների ֆանատները ցանկանում են, որպեսզի «Կամպ Նոուն» անվանվի կյանքից հեռացած Յոհան Կրոյֆի պատվին: Հոլանդացին, ով մահացել է թոքերի քաղցկեղից, հանդես է եկել իսպանական ակումբի կազմում 1973թ. մինչև 1978թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Կրոյֆը 1988թ. մինչև 1996թ. եղել է կատալոնացիների գլխավոր մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը