Բաժիններ՝

Գաբրիել Ղազարյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին

«Կա մարզչական խորհուրդ, որոշում է մարզչական խորհուրդը, ես գտնում եմ, որ դա հենց մարզչական խումբը պետք է որոշի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մասին, որ Հայաստանի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան»,- մասնավորապես ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանն ասել է, թե անձամբ ինքն է դա որոշել, նախարարն արձագանքեց. «Ես անձամբ չեմ լսել դա: Անձամբ ես չեմ լսել: Ընդհանրապես աշխատանքը հետևյալն է՝ յուրաքանչյուր հարց լուծում է ֆեդերացիայի մարզչական խորհուրդը»: գաբրիել ղազարյանն ասաց, որ հիմա չի մեկնաբանի, թե ինչ քայլեր են արվելու. «Ընթացքին դուք բնականաբր տեղյակ կլինեք»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս