
«Ես չեմ որոշում կազմը». Վարուժան Սուքիասյան

Քիչ առաջ Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան-Բելառուս ընկերական խաղը, որը վերջինն էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Խաղավարտից հետո հավաքականի նորանշանակ մարզիչ Վարուժան Սուքիասյանը խոսեց խաղի մասին:
Ձեզ ենք ներկայացնում Վարուժան Սուքիասյանի հետխաղյա մտքերը:
«Խաղի սկզբում մի փոքր կաշկանդվածություն կար: Երկրորդ խաղակեսում հարձակվողական ֆուտբոլ խաղացինք, ավելի շատ պահեր ստեղծեցինք:
Տպավորեցին Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը: Ըստ իս՝ իրենք հիմնական կազմի խաղացողներ են:
Ղադիմյանը շատ կրեատիվ ֆուտբոլիստ է, դրա համար էլ որոշեցինք իրեն հնարավորություն տալ: Արշակյանը դեռ կխաղա, դեռ ժամանակ ունենք:
Ես չեմ որոշում կազմը: Նայում եմ այն տղաներին, ովքեր այսօր պատրաստ են, իմ տեսադաշտում են: Ես և ֆեդերացիայի նախագահը լիազորությունների հարցում ընդհանուր ենք: Կազմն ու մարտավարությունը միայն գլխավոր մարզիչն է որոշում»:
Սիրարփի Աղաբաբյան