
Յոհան Կրոյֆի 11-մետրանոցը, որը կրկնեցին Մեսսին և Սուարեսը և ձախողեցին Անրին և Պիրեսը

Այդ գլուխգործոցը ստեղծեցին «Այաքսի» վինգեր Յեսպեր Օլսենը և Յոհան Կրոյֆը:
1982թ. դեկտեմբերի 5-ին Կրոյֆը 11-մետրանոց վաստակեց Հոլանդիայի առաջնության «Հելմոնդ Սպորտի» դեմ խաղում և ուղիղ հարվածի փոխարեն՝ խաղարկեց գնդակը Օլսենի հետ:
Կրոյֆից հետո տեղի ունեցավ Անրիի և Պիրեսի 11-մետրանոցը՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
https://www.youtube.com/watch?v=_-ajDTudr3c
Եվ Մեսսիի ու Սուարեսի 11-մետրանոցը՝ «Սելտայի» դեմ խաղում:
https://www.youtube.com/watch?v=t4gMokokghM
Իսկ օրիգինալը ծնվել է 1957թ. Բելգիայի և Իսլանդիայի միջև խաղում: Բելգիայի ֆուտբոլիստներ Ռիկ Կուպենսը և Անդրե Պիտերսը ոչ այնքան նրբագեղ խաղարկեցին 11-մետրանոցը, բայց գոլ, այնուամենայնիվ, խփեցին (դա արեց Պիտերսը):
Մեծ հոլանդացու մահվան պատճառ հանդիսացավ թոքերի քաղցկեղը:
Յոհան Կրոյֆը Ոսկե գնդակի եռակի դափնեկիր է:
Կրոյֆը գլխավորել է «Բարսելոնան» 1988-1996թթ.:
Կրոյֆը Հոլանդիայի 9-ակի և Իսպանիայի չեմպիոն է` որպես ֆուտբոլիստ: Որպես մարզիչ՝ Յոհանը 4 անգամ հաղթել է Լա Լիգան («Բարսելոնայի» հետ) և նվաճել է Իսպանիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը