Բաժիններ՝

Եվրո-2016-ին Բենզեմայի մասնակցության վերաբերյալ որոշումը կընդունվի ապրիլի 15-ին

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի ապագան Ֆրանսիայի հավաքականում կորոշվի ապրլի 15-ին:

Այդ օրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կկայացնի այն մասին, թե արդյո՞ք կարող է ֆուտբոլիստը մասնակցել Եվրո-2016-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին 28-ամյա հարձակվողը հեռացվել էր ազգային հավաքականից «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի վերաբերյալ գործի պատճառով:

Բենզեման չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական Հոլանդիայի և Ռուսաստանի հետ անցկացվելիք մոտակա ընկերական խաղերին մասնակցելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031