Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան ներկայացրել է 17 ֆուտբոլիստների ցուցակ, որոնց ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիում»

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանն ուղարկել է ֆուտբոլիստների ցուցակ, որոնց կցանկանար տեսնել թիմում:

Իսպանացի մասնագետը, ով ամռանը կգլխավորի քաղաքայիններին, կազմել է 17 ֆուտբոլիստից կազմված ցուցակ, որոնց պետք է հետևի «Մանչեսթեր Սիթին»:

Գվարդիոլայի կողմից կազմված ցուցակի մեջ են մտել հետևյալ ֆուտբոլիստները.

Պաշտպաններ. Բենջամին Չիլվեր («Լեսթեր»), Էմերիկ Լապորտ («Ատլետիկ»), Ջոն Սթոունզ («Էվերթոն»):

Կիսապաշտպաններ. Իլկայ Գյունդողան («Բորուսիա» Դ), Յուլիան Վայգլ («Բորուսիա» Դ), Սեխիո Բուսկետս («Բարսելոնա»), Պոլ Պոգբա («Յուվենթուս»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Գոտֆրեդ Դոնսա («Բոլոնա»), Ամադու Դիավարա («Բոլոնիա»), Յուրի Տիլեմանս («Անդերլեխտ»), Ռիխեդլի Բազուր («Այաքս»), Դենիս Պրատ («Անդերլեխտ»), Ալեքս Օքսլեյթ Չեմբեռլեն («Արսենալ»):

Հարձակվողներ. Ուսման Դեմբերե («Ռեն»), Ինյակի Ուիլյամս («Ատլետիկ»), Ալվարո Մորատա («Յուվենթուս»):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս