
Հայաստան-Բելառուս` 0-0

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Բելառուս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (0-0):
Ընկերական այս հանդիպումն վերջին էր ազգային թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար: Լինելով մեկնարկային կազմում` Բերեզովսկին փոխարինվեց րոպեներ անց: Սպորտում ունեցած մեծ ներդրման համար Ռոման Բերեզովսկին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացավ ոսկե մեդալի:
Երկու թիմերը հնարավորություն ունեին խաղի հաշվի մեջ առաջ անցնելու: Ի վերջո Բերեզովսկու հրաժեշտի խաղում Հայաստանի հավաքականը զրոյական ոչ-ոքի խաղաց Բելառուսի հավաքականի հետ: