Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում Պոլտավայի «Վորսկլա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի (0:0) է խաղացել Կիևի «Դինամո»-ի հետ:
Կատարվեց: Օգոստոսի 3-ին երեկոյան պաշտոնապես հայտարարվեց, որ բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Բրազիլացու համար ֆրանսիական ակումբը վճարել է 222 միլիոն եվրո: Այս տրանսֆերը համարվում է դարի տրանսֆերը, քանի որ ՊՍԺ-ի ղեկավարությունը Նեյմարի համար վճարեց անգամ ֆուտբոլի պատմության համար խելահեղ գումար:
Ըստ իսպանական մամուլի՝ կատալոնական ակումբն արդեն առաջարկով է դիմել թուրինյան ակումբի ղեկավարությանը: Կատալոնացիները Դիբալայի համար առաջարկել են 120 մլն եվրո: Սակայն կա ևս մեկ տարբերակ: Ըստ այդ տարբերակի՝ կատալոնացիները կվճարեն 90 մլն եվրո և թուրինցիներին կտան նաև Ինիեստային:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, խոսել է Իսպանիայում իր ապագայի մասին: Հիշեցնենք, որ ըստ միջազգային մամուլի տեղեկությունների՝ 2011 թվականից մինչև 2014 թվականը ֆուտբոլիստը չի վճարել 14,7 մլն եվրոյի հարկ:
Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ մակենդոնական «Վարդարը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը, կմրցի թուրքական «Ֆեներբախչեի» հետ:
Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է այն, որ «Փյունիկը» պայմանագիր է ստորագրել նոր մարզչի հետ և պատրաստվում է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել ոչ վաղ անցյալում նշանակված Արմեն Գյուլբուդաղյանցին:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ:
Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում պորտուգալական «Մարիտիմու»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, պատասխան խաղում ընդունել է բուլղարական «Բոտև»-ին և հաղթել 2:0 հաշվով:
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` FIBA-ն, անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթական մեկնարկին՝ Աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպաններ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի Պոլ Պոգբան և անգլիական ակումբի նախկին հարձակվող շվեդ Զլատան Իբրահիմովիչը հավակնում են դառնալ Եվրոպայի լիգայի 2016-2017 թթ. խաղարկության լավագույն խաղացող:
«Շիրակ»-ի հարձակվող Վիուլեն Այվազյանը պայմանագիր է կնքել լատվիական «Վենտսպիլս»-ի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահ է, որ Նեյմարն արժի այնքան գումար, որքան ՊՍԺ-ն կվճարի «Բարսելոնային» նրա տրանսֆերի համար: Ժոզե Մոուրինիոն չի գտնում, որ ՊՍԺ-ն չափից շատ է վճարում Նեյմարի համար՝ ակտիվացնելով նրա պայմանագրում նախատեսված 222 մլն եվրոյի չափով կլաուզուլան:
Բրազիլացի հարձակվող Նեյմարն այլևս «Բարսելոնա»-ի հետ կապված չէ պայմանագրային պարտավորություններով:
Ավելի վաղ «կարմիրները» հրաժարվել էին վաճառել կիսապաշտպանին 100 մլն եվրոյով, սակայն դա ոչ մի կերպ չի անհանգստացրել «կապտանռնագույններին», որոնք շատ բարձր են գնահատում բրազիլացուն:
Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ընտանիքը ժամանել է Փարիզ:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը պատմել է ուժերն ԱՊԼ-ի մեկ այլ ակումբում փորձելու՝ Ռիհադ Մահրեզի ցանկության մասին:
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe հեղինակավոր պարբերականը, 18-ամյա ֆուտբոլիստը թիմը փոխելու որոշում է կայացրել:
Բրազիլացին բուժզննության է ենթարկվել Պորտուգալիայում՝ փարիզեցիների ակումբային բժշկի ներկայությամբ: Ըստ L’Equipe-ի տեղեկության, դեպի ֆրանսիական ակումբ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ՝ օգոստոսի 4-ին:
Ֆուտբոլային աշխարհն անհամբեր սպասում է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի որոշմանը: Կմնա՞ Նեյմարը կատալոնական ակումբում, թե՞ կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գտնում է, որ նոր մրցաշրջանում իր թիմը պետք է պայքարի ԱՊԼ-ի չեմպիոնության համար:
Պորտուգալացին թաքնվել է ակումբի մարզաբազայում՝ ճչացող երեխաներից և դատական կատարածուներից:
Իսպանացին 200 մլն եվրոյով տեղափոխության մեջ գլոբալ պրոբլեմ է տեսնում:
22-ամյա Երմակովը, ով «Կրասնոդար» ՖԱ-ի սան է, «Փյունիկին» է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրասը»:
«Սևիլիայի» սանը չդավաճանեց հարազատ ակումբին: Նավասը տեղափոխվեց «Սևիլիա» ազատ գործակալի կարգավիճակով՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո, որի կազմում նա հանդես էր գալիս 2013 թվականից: Կիսապաշտպանը կնքել է 4-ամյա պայմանագիր:
Այս ամռանը Սանշեշը տրանսֆերային շշուկների գլխավոր գործող անձանցից մեկն էր: Հեռանկարային ֆուտբոլիստը շատ քիչ խաղային պրակտիկա է ստանում «Բավարիայում», ուստի նրա համար լավագույն տարբերակը կլինի տեղափոխությունը մեկ այլ ակումբ, որտեղ նա կարող է դրսևորել իրեն և շարունակել աճել:
21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Նաիրի Մինասյանը, ով ներկայացրել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները, հրավիրվել է նաև ազգային հավաքական, ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Երևանի «Բանանցի» կազմում:
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետաքրքրությունների «շորթ-լիստում» 6 ֆուտբոլիստ կա, որոնց թվում է նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այդ մասին հաղորդում է Նորությունների դաշնային գործակալությունը:
Առաջին անգամ «Բարսելոնան» Կոուտինիոյի համար առաջարկել էր 80 մլն եվրո, բայց մերժում էր ստացել: Սպասվում է, որ «կապտանռնագույնները» «Լիվերպուլին» կանեն 3-րդ առաջարկը, եթե հարձակվող Նեյմարը, այնուամենայնիվ, տեղափոխվի ՊՍԺ:
«Արցախն» Առաջին խմբի առաջնության նախապատրաստական շրջանում վերջին հանդիպումն է անցկացրել:
«Միլանը» չի կորցնում «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային ձեռք բերելու հույսերը: Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «ռոսոներները» բանակցություններ են վարում լոնդոնյան ակումբի և ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: