
«Եթե Կրոնկեն ինձ տալիս է 200 մլն, «Մանչեսթեր Սիթին» ստանում է 400». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչը պատմել է այն մասին, որ իր ակումբի ֆինանսներն էականորեն սահմանափակ են՝ համեմատած ԱՊԼ-ի իրենց մրցակիցների հետ:
Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» ստորագրեց հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին՝ ակումբի համար ռեկորդային 55 մլն ֆունտով: Սակայն «Վեսթ Բրոմվիչի» պաշտպան Ջոնի Էվանսի համար, ում «զինագործները» նույնպես ցանկանում էին ձեռք բերել, ակումբին գումարը չի բավարարել. պատմել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Ես շատ անգամ ասել եմ, որ մենք ստորագրեցինք նրանց, ում ուզում էինք, բայց ոչ բոլորին, ում ուզում էինք: Էվանսն արդեն մեր գրպանին հարմար չէր»:
Այն հարցին, թե ինչու ավելի շատ գումար չի խնդրել «Արսենալի» սեփականատեր Սթեն Կրոնկեից, Վենգերը պատասխանել է. «Եթե Կրոնկեն ինձ տալիս է 200 մլն, «Մանչեսթեր Սիթին» ստանում է 400»: ԱՊԼ-ի վերջին տուրում «Արսենալը» 0:1 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը