
Ռոնալդուն խփել է 8-րդ «իդեալական» հեթ-տրիկը,Մեսսին չունի ոչ մեկը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում խփել իր կարիերայի 8-րդ իդեալական հեթ-տրիկը: Պորտոգալացին խփել է մեկ գոլ աջ ոտքով, մեկ գոլ՝ ձախով, և մեկ գոլ՝ գլխով:
Իսպանական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ Ռոնալդուի հավերժական մրցակից արգենտինացի Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում չունի ոչ մի իդեալական հեթ-տրիկ:
Սիրարփի Աղաբաբյան