Բաժիններ՝

Կոնտեն կաշխատի «Չելսիում» մինչև մրցաշրջանի ավարտը

«Չելսիի» ղեկավարությունը մտադիր է հնարավորություն տալ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին՝ ավարտել մրցաշրջանը «կապույտների» հետ: Մի շարք անհաջող արդյունքներից հետո Անգլիայում խոսեցին մոտ ժամանակները «Չելսիի» մարզչի պաշտոնից Կոնտեի հեռացման հնարավորության մասին:

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ակումբի ղեկավարությունը չի ուզում այս պահին բաժանվել իր մարզչից: Ըստ պարբերականի տեղեկության՝ լոնդոնցիների ղեկավարները սպասում են, որ Անտոնիոն կաշխատի թիմի հետ մինչև ամառ, իսկ հետո Կոնտեի և «Չելսիի» միջև պայմանագիրը կչեղարկվի ըստ երկկողմ համաձայնության:

Իտալացի մասնագետի հարաբերությունները «կապույտների» ղեկավարության հետ վատացել էին դեռ նախորդ մրցաշրջանի վերջում, իսկ ընթացիկ մրցաշրջանում իրավիճակը միայն խորացել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոնտեին «Չելսիում» կարող է փոխարինել «Նապոլիի» մարզիչ Մաուրիցիո Սարրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս