Բաժիններ՝

«Մենք մերժեցինք Հարի Քեյնին, որովհետև նա գեր էր». «Արսենալի» ակադեմիայի նախկին ղեկավար

«Զինագործները» չհավատացին տղային և մահացու թշնամի վաստակեցին: «Արսենալի» ակադեմիայի նախկին ղեկավար և նախկին ֆուտբոլիստ Լիամ Բրեյդին պատմել է, թե ինչու են զինագործները թույլ տվել ամենավատ սխալներից մեկն իրենց պատմության մեջ:

«Քեյնը հնարավորություն ունի, որը ստիպում է նրան անընդհատ կատարելագործվել: Մեսսիից, Ռոնալդուից և Լևանդովսկուց անմիջապես հետո նա է: Թվերը խոսում են իրենք իրենց մասին: Եվ նա ընդամենը 24 տարեկան է: Ճի՞շտ է, որ մենք մերժել ենք Քեյնին: Դժբախտաբար, այո: Նա գեր էր և ոչ սպորտային, ինչի պատճառով մենք սխալ թույլ տվեցինք: Նույնիսկ «Տոտենհեմը» նրան 3-4 անգամ ուղարկել է վարձակալության:
Բայց իր նպատակասլացության շնորհիվ Քեյնը գերազանց կարիերա կառուցեց: Նա արժանի է դրան»,- ասել է Բրեյդին Corriere della Sera-ին տված հարցազրույցում:

Քեյնը մարզվել է «Արսենալի» դպրոցում 8 տարեկան հասակում, բայց արդյունքում հեռացվել է ակումբից: 2 տարի անց Հարին ընդունվել է «Տոտենհեմ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս