Բաժիններ՝

Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակվածների թիվը հասել է 177-ի

Փհենչհանի Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակված մարդկանց թվաքանակը հասել է 177-ի: Այդ մասին ասված է Խաղերի կազմկոմիտեի հայտարարության մեջ:
Փետրվարի 10-ի դրությամբ վարակվածները 158-ն էին:

«Փետրվարի 11-ի դրությամբ բացահայտվել է նորովիրուսով հիվանդանալու 177 հաստատված դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թիվն ավելացել է 19-ով: 177 հիվանդացածներից 67-ը լիովին ապաքինվել են եւ վերադարձել աշխատանքի»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նորովիրուսի պատճառով Օլիմպիական խաղերում իրավակարգի պահպանությամբ զբաղվող կազմակերպության 1200-ից ավելի աշխատակիցներ հեռացվել էին իրենց աշխատանքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728