«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը կտեղափոխվի թուրքական ակումբ
«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին համաձայնության է եկել թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի հետ:
Այս մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը՝ հղում անելով անգլիական մամուլի հրապարակումներին: Ֆելաինին թուրքական ակումբ կտեղափոխվի մրցաշրջանի ավարտին և այդ մասին արդեն «Բեշիքթաշի» հետ արձանագրություն է կազմել:
Նշվում է, որ դժվար, թե Ֆելաինին հրաժարվի Թուրքիա տեղափոխվելու մտքից, քանի որ մանկունյացիների պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն այդ դիրքում նոր ֆուտբոլիստ է փնտրում: Այն, որ բելգիացի կիսապաշտպանը տեղափոխության հարցում վճռական է տրամադրված, վկայում է նաև այն, որ նա դեռ չի երկարաձգել Յունայթեդի հետ իր պայմանագիրը:
Ֆուտբոլիսը ամռանը կսատանա ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ լրանում է ՄՅ-ի հետ բելգիացու պայմանագրի ժամկետը: