
««Բավարիա՞»: Ես Գերմանիայի հավաքականում եմ մինչև 2020թ.». Յոախիմ Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հերքել է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում իր հավանական նշանակման մասին տեղեկությունը:
«Բավարիայի» ղեկավարությունը գլխավոր մարզիչ է փնտրում ակումբի առաջին թիմի համար, քանի որ Յուպ Հայնկեսի հետ պայմանագիրը կնքված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Թեկնածուներից մեկը համարվում է երկրի հավաքականի գլխավոր մարզիչը:
«Ես պայմանագիր ունեմ գերմանական ֆուտբոլային միության հետ մինչև 2020 թվականը: ԱԱ-ն մեկնարկում է շատ շուտով, և ես ամբողջությամբ կենտրոնացած եմ մրցաշարի վրա:
Ես կարծում եմ, որ Յուպ Հայնկեսն իր աշխատանքն անհավանական լավ է կատարում: «Բավարիան» և շատ երկրպագուներ Գերմանիայում ուզում են, որպեսզի նա մնա»,- հայտարարել է Լյովը Sky-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Լյովի ղեկավարությամբ Գերմանիայի հավաքականը դարձել է ԱԱ-2014-ի հաղթող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը