Բաժիններ՝

Կատարի Էմիրը մասնակցել է սպորտի օրվա առթիվ Դոհայում անցկացված հեծանվավազքին

Կատարի Էմիր Թամիմ ալ Թանին սպորտի ազգային օրվա առթիվ, որն Էմիրությունում պաշտոնական հանգստյան օր է, Դոհայում մասնակցել է հեծանվավազքին։ Իշխող ընտանիքի, կառավարության անդամների ու մարզիկների ընկերակցությամբ 37-ամյա միապետը հեծանվով անցել է Դոհայի առափնյակով եւ քաղաքի գործարար կենտրոնով:

«Մենք հորդորում ենք սպորտից վերցնել արդար մրցակցության, մյուսներին հարգելու, հաղթանակի ձգտելու, պատասխանատվություն ստանձնելու սկզբունքները եւ ռեւանշի հասնելու ցանկությունը»,-իր Twitter-ում գրել է Էմիրը հեծանվավազքին մասնակցելուց հետո: Ալ Թանին հայտնել է, որ մինչեւ 2022 թվականը Կատարում կհայտնվեն ավելի քան 2 հազար կիլոմետր երկարությամբ հեծանվաուղիներ:

Ինչպես նշել է Կատարի քաղաքական գործիչ Ահմեդ Սլեյտին, ամեն տարվա փետրվարին սպորտի օր անցկացնելու ավանդույթը, որին ձգտում են մասնակցել Կատարի բոլոր բնակիչները, արտացոլում է «բոլոր առումներով առողջ հասարակության եւ ազգի» ստեղծման գաղափարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս