Բաժիններ՝

«Չգիտեմ՝ պատրա՞ստ է արդյոք «Սիթին» հաղթել Չեմպիոնների լիգան. մեր նպատակը քառորդ եզրափակիչն է». Գվարդիոլա

Այսպիսի գրաֆիկով «քաղաքայինները» Եվրոպայի գլխավոր մրցաշարում կհաղթեն միայն 3 տարի անց: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի համարում իր թիմը Չեմպիոնների լիգայի ֆավորիտ:

«Չգիտեմ՝ պատրա՞ստ ենք արդյոք մենք հաղթել Չեմպիոնների լիգան: Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին: Մեր նպատակն է՝ հանդես գալ ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում, և դուրս գալ քառորդ եզրափակիչ: Այս պահին դա բավարար է:

Այս մրցաշրջանում մենք ավելի լավ ենք ելույթ ունենում, քան նախորդում: Դա հնարավոր չէ հերքել: Բայց՝ ըստ իմ փորձի, Չեմպիոնների լիգան հատուկ մրցաշար է: Մրցակիցներն այստեղ շատ բարդ են, և նույնիսկ անհաջող պահերին չի կարելի կորցնել վերահսկողությունը»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը:

1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Բազելին»: Խաղերը տեղի կունենան փետրվարի 13-ին (Շվեյցարիա) և մարտի 7-ին (Անգլիա):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս