«Բազել»-«Մանչեսթեր Սիթի». Կլինի՞ սենսացիա
Անկասկած, այս խաղի ֆավորիտը մանչեսթերյան ակումբն է, բայց մեկ այլ մանչեսթերյան ակումբ արդեն իսկ պարտվել է «Սանկտ-Յոկաբ Պարկ» մարզադաշտում: Կկարողանա՞ «Բազելը» ևս մեկ սենսացիայի հեղինակ դառնալ:
«Բազել»
Սովորական չէ շվեյցարական ակումբին տեսնել Շվեյցարիայի առաջնության ոչ առաջին հորիզոնականներում, սակայն այս մրցաշրջանը նրանք այնքան էլ լավ չմեկնարկեցին: «Բազելի»՝ 9-րդ անընդմեջ չեմպիոնությունը հարցականի տակ է:
Չեմպիոնների լիգայում շվեյցարացիները մի խմբում էին «Մանչեսթեր Յունայթեդի» ԲԿՄԱ-ի և «Բենֆիկայի հետ»: Ակումբը կարողացավ հաղթել 4 խաղում, այդ թվում՝ անգլիացիների հետ տնային խաղում: Առհասարակ, «Բազելը» տնային խաղերում շատ լավ արդյունքներ ունի. Չեմպիոնների լիգայի տնային խաղերում բաց է թողել 2 գնդակ, երկուսն էլ՝ ԲԿՄԱ-ից:
Մեկնարկային կազմի հետ շվեյցարական ակումբը լուրջ խնդիրներ չունի: Կազմում չեն միայն պահեստային դարպասապահ Սինիորին և կիսապաշտպան Լուկա Ջուֆին:
«Մանչեսթեր Սիթի»
Խմբային փուլում մանչեսթերցիներն ակնհայտ ֆավորիտ էին: Գվարդիոլայի սաները վստահորեն պահեցին ֆավորիտի կոչումը՝ հաղթելով մեկնարկային 5 խաղերն ընդհանուր 13:3 հաշվով:
Անգլիայի առաջնությունում մանչեսթերցիների գործերը շատ լավ են: Չեմպիոնությունը շատ հավանական է, քանի որ մոտակա մրցակցից քաղաքայիններն առաջ են 16 միավորով:
Փլեյ-օֆֆի առաջին խաղում դժվար թե խաղան Դելֆը, Մենդին և Սանեն, հարցականի տակ է Դավիթ Սիլվայի մասնակցությունը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Մանչեսթեր Սիթին» հաղթել է վերջին արտագնա 17 խաղերից 13-ում
- 6 խաղ անընդմեջ անգլիացիները գոլ են խփում առաջին խաղակեսում
- Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում «Սիթին» խփել է առնվազն 3 գոլ
Կանխատեսում
Ոչ ոք չի երաշխավորում, որ քաղաքայիները հեշտությամբ կհաղթեն, սակայն «Բազելն» անգամ սեփական դաշտում դժվար թե կարողնանա դիմակայել Գվարդիոլայի թիմին:
Մանչեսթերյան ակումբը շատ է գոլ խփում, բայց պետք է հաշի առնել նաև այն, որ վերջին շրջանում շատ է գոլ բաց թողնում: Այնպես որ, կարելի է սպասել գոլառատ հանդիպման:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան