Բաժիններ՝

Գարնանը նա գրեթե մահանում էր, իսկ այսօր նվաճեց Օլիմպիական մեդալ

Փհենյանում ընթանում են Օլիմպիական խաղերը: Օրերս օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճեց սնոուբորդիստ Մարկ Մակմորիսը: Սա ֆենոմենալ հաջողություն էր սնոուբորդիստի համար:

2017 թվականի մարտին մրցաշարերից մեկի ժամանակ Մակմորիսը կոտրեց ծնոտը, ձախ ձեռքը, մի քանի կողոսկրեր, ինչպես նաև վնասեց ձախ թոքը: 2 ժամ հետո նրա կյանքը մեծ դժվարությամբ փրկեցին:

«Ես այնտեղ էի, և, իհարկե, դա ամենից խուճապային վիճակն էր, որ ես երբևէ զգացել էի: Միայն հիվանդանոցում ես հասկացա, թե ամեն ինչ որքան լուրջ է: Ի ուրախություն մեզ, նա վերականգնվեց, ինչպես Ռասամախան»,- պատմում է մարզիկի եղբայրը:

Հաջորդ ամիսը Մարկն անցկացրեց անկողնում, իսկ 6 շաբաթ խիստ դիետա էր պահում:

Կարդացեք նաև

Նրան անհարմար էր նստելը, կանգնելը, քնելը: Նա չէր կարողանում ինքնուրույն ուտել»,- պատմել է Մարկի ֆիզիոթերապևտն ու ընկերը:

Ընդամենը 8 ամիս անց Մարկը կարողացավ հաղթել աշխարհի գավաթը Չինաստանում:

«Այն, ինչ արեց իմ օրգանիզմը, խելահեղություն է: Ես պատրաստվում էի մահվան»,- անկեղծացել է Մակմորիսը:

Մակմորիսը նվաճեց 2-րդ օլիմպիական բրոնզե մեդալն անընդմեջ: Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ նա կոտրել էր կողոսկրերը, սակայն կարողացել էր նվաճել բրոնզ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս