«Միլանը» կարող է երկարաձգել պայմանագիրը Գատուզոյի հետ
Ինչպես հայտարարել են Իտալիայում, «Միլանը» դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2020 թվականը:
Ըստ Tuttomercatoweb-ի տեղեկության՝ «ռոսոներների» ղեկավարությունը գոհ է Գատուզոյի գլխավորությամբ թիմի ելույթներից և պատրաստվում է առաջարկել նոր պայմանագիր:
Հիշեցնենք, որ 40-ամյա Գատուզոն գլխավորեց «Միլանը» նախորդ տարվա նոյեմբերին՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Վինչենցո Մոնտելային: Գատուզոյի ղեկավարությամբ վերջին 8 խաղերում «կարմրասևերը» տարել են 5 հաղթանակ և 3 անգամ խաղացել են ոչ-ոքի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը