Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի չմշկասահքի չեմպիոնը Նիդեռլանդների ներկայացուցիչն է

Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չմշկահասքի (1000 մետր) չեմպիոնը Նիդեռլանդների ներկայացուցիչն է:

Օլիմպիական խաղերի չմշկասահքի կանանց 1000 մետրի մրցաշարում հոլանդուհի Յորին Տեր Մորսը օլիմպիական ռեկորդով` 1:13.56 արդյունքով դարձավ «սպիտակ խաղերի» չեմպիոն: Երկրորդ տեղում 1:13.82 արդյունքով Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կոդայրան է: Եռյակի վերջում կրկին ճապոնուհի Միհո Տակահին է (1:13.98 արդյունք):

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս