«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի քննադատության մասին:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ հանդիպումների մասին:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը Կլասիկոյից առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմանի մասին:
Այսօր տեղի կունենա Եվրոպայի ամենասպասված ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Էլ Կլասիկոն։ Քաղաքական իրադարձությունները և Կատալոնիայում ցույցերը տեղափոխեցին այս Կլասիկոն հոկտեմբերի 26-ից՝ դեկտեմբերի 18։ Ցույցերն ամբողջությամբ չեն դադարել, ընդվզումներն ու խռովությունները շարունակվում են, բայց, կարծես, այս անգամ Կլասիկոն տեղի կունենա։
Իսպանացի քաղաքական գործիչ Խուան Կառլոս Ժիրաուտան հորդորել է «Ռեալին»՝ դուրս չգալ մարզադաշտ Լա Լիգայի հերթական տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում՝ Կատալոնիայում ներկայիս իրավիճակի պատճառով:
Իրականում այդ հարցն առաջինը երևի թե բարձրացրել եմ ես և այսօր էլ կարծում եմ, որ նա իրավունք չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում: Կանոնադրությունը հստակ կարգավորում է տալիս, թե ո՞ր անձինք իրավունք ունեն առաջադրվել այդ պաշտոնում, և կարգավորումներից մեկն այն է, որ վերջին 5 տարիներից առնվազն 2-ում ակտիվ դերակատարություն պետք է ունենան ֆուտբոլի բնագավառում: Այնուհետև պարզաբանվում է, թե այդ ակտիվ դերակատարությունը ո՞րն է. Օրինակ՝ որպես պաշտոնատար անձ կամ խաղացող:
Վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն պաշտպան Մարսելոն և կիսապաշտպաններ Էդեն Ազարը և Խամես Ռոդրիգեսը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է առաջիկա Կլասիկոյի վերաբերյալ իր մտքերով:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է այն մասին, թե ինչպես կիսապաշտպան Էդեն Ազարի բացակայությունը կազդի «Ռեալի» խաղի վրա:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր թիմակից Կիլիան Մբապեի հետ հարաբերությունների մասին:
«Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան դեկտեմբերի 16-ին հանդիպելու է «Արսենալի» տնօրեն Ջոշ Քրոնկեի հետ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2019/20 Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքը: 1/8 եզրափակչում Կլոպի թիմը կհանդիպի Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոյի» հետ:
Երևանի «Փյունիկ»-ի 16-ամյա հարձակվող Լևոն Վարդանյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրել ակումբի հետ:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Կայացավ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում 1/16 եզրափակիչի վիճակահանությունը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի գավաթի հերթական փուլին:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կասեցրեց 7 ՀԿ-ների անդամությունը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի «Ռոմա»-ՍՊԱԼ խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ KPMG Football Benchmark ինտերակտիվ հարթակի համաձայն, որը զբաղվում է ֆուտբոլային բիզնեսի վերլուծությամբ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականը: Մերսիսայդցիների հետ գերմանացու վերջին պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականի ամառ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է տրանսֆերային շուկայում ակումբի նպատակների մասին:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրից առաջ «Ռոմա»-ի մարզիչը հրապարակել է «գայլերի» ընդհանուր հայտացուցակը, որտեղ կա նաև Մխիթարյանի անունը: Սերիա Ա-ի 16-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի ՍՊԱԼ-ին: Խաղը կկայանա դեկտեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում իր թիմի զբաղեցրած հորիզոնականի մասին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի ամբողջ խաղին:
Մարզիչ Ջենարո Գատուզոն մերժել է 18 առաջարկ՝ «Նապոլին» գլխավորելուց առաջ:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը բացատրել է, թե ինչու է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռացել «Ատլետիկոյից»:
Պեպ Գվարդիոլան կարող է մրցաշրջանի ավարտին լքել «Մանչեսթեր Սիթին». ակումբի հետ իր պայմանագրում կա մի դրույթ, որը հնարավորություն է տալիս ընդհատել համագործակցությունը 2020 թվականի ամռանը:
168TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն է:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Լա Լիգայի շրջանակներում «Ռեալի» հետ կայանալիք խաղի ակնկալիքներով, որը կկայանա դեկտեմբերի 18-ին: