
Ուզում եմ խաղալ և օգնել թիմին. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր` խաղադաշտ վերադառնալու մասին:
«Հույս ունեմ խաղադաշտ վերառանալ «Սասուոլո»-ի դեմ խաղից հետո: Ուզում եմ խաղալ և ուզում եմ գոլ խփելով օգնել թիմին: Սակայն վնասվածքները պատահում են և հույս ունեմ կխաղամ մրցաշրջանի երկրորդ հատվածում»,- Մխիթարյանի խոսքերը մեջ է բերում Romanews-ը:
Մխիթարյանը ազդրի վնասվածք էր ստացել Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղի ժամանակ: