
««Մանչեսթեր Յունայթեդի» կազմը շատ լավն է». Գվարդիոլան դատապարտել է Վուդվորդի տան վրա հարձակումը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դատապարտել է երկրպագուների հարձակումը «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդի տան վրա:
«Դա ինձ դուր չի գալիս: Ինձ դուր չի գալիս, որ դա տեղի է ունեցել Էդ Վուդվորդի հետ, նրա տանը: Նայեք «Յունայթեդի» կազմին, այն շատ լավն է: Անկեղծ, իսկապես լավն է»,- Գվարդիոլային է մեջբերում Goal.com-ը:
Այս շաբաթ մի խումբ երկրպագուներ հարձակվել էին «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդի տան վրա: Հաղորդվում է, որ Վուդվորդը և նրա ընտանիքը հարձակման պահին շենքում չեն եղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը