
«Բարսելոնան» Սուարեսին փոխարինողի չի գնի

«Բարսելոնան» չի փոխարինի հարձակվող Լուիս Սուարեսին, որը վնասվածք ստացավ և չորս ամիս դուրս եկավ շարքից:
Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի տվյալների, «Բարսելոնան» չի գտել ֆուտբոլիստին փոխարինողի, որը կկարողանար ամրապնդել կազմը և միևնույն ժամանակ տրանսֆերային մեծ արժեք չէր ունենա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «կապտանռնագույնները» հետաքրքրություն էին ցուցաբերում մի քանի հարձակվողների նկատմամբ, որոնց թվում էին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»), Օլիվյե Ժիրուն («Չելսի») և Դուշան Տադիչը («Այաքս»): Այս կամ այն պատճառով բոլոր այս տրանսֆերները տեղի չունեցան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը