
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Փարիզի մրցաշարը

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա մի քանի կարևոր մրցաշարերը:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Փետրվարի 7-8-ը Փարիզում կայանալիք Գրան Պրի հերթական փուլում Կարապետյանը հանդես չի գա վնասվածքի պատճառով, որը ստացել էր Թել-Ավիվի Գրան Պրիում: Նա վնասել է ձեռքը:
Ֆերդինանդ Կարապետյանը Իսրայելի Գրան Պրիում հասել էր եզրափակիչ, սակայն չմտավ տատամի վնասվածքի պատճառով և դարձավ արծաթե մեդալակիր:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստների քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Այն վերջնական տեսքի կբերվի և հրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: