
Բարսեղյանը մասնակցել է «Աստանա»-ի ընկերական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Աստանա»-ի ընկերական խաղին:
Ղազախական «Աստանա»-ն Պորտուգալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մրցել է դանիական «Կոպենհագեն»-ի հետ և պարտություն կրել նվազագույն՝ 1։0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը եղել է «Աստանա»-ի մեկնարկային կազմում, սակայն 68-րդ րոպեին փոխարինվել է: