![](/banners/BeFunky-design.jpg)
Զիդանի որդին՝ Էնզո Զիդանը տեղափոխվել է «Ալմերիա»
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003332.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին հանդես կգա «Ալմերիա» ակումբում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էնզո Զիդանի և ակումբի միջև պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Զիդանի ավագ որդին 2014/17 թվականներին խաղում էր «Ռեալ»-ի երիտասարդական թիմի կազմում: «Արքայական ակումբից» հեռանալուց հետո Էնզոն որոշ ժամանակ խաղացել է «Ալավես»-ի կազմում:
«Ալմերիա»-ն հանդես է գալիս իսպանական երկրորդ դիվիզիոնում` Սեկունդայում, ընթանում է երկրորդ տեղում և ունի 45 միավոր: