![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆուտզալի թիմը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1003052.jpg)
Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսեց պայքարը Եվրո-2022 որակավորման փուլում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բելգիայի Հերենտալս քաղաքի «Սպորտ Վլանդերեն Հերենտալս» մարզադահլիճում կայացավ ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Բելգիայի հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Երկրորդում բելգիացիները կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել մեր թիմի դարպասը և հաղթեցին 5:2 հաշվով:
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 30-ին` մրցելով Չեռնոգորիայի հավաքականի հետ: