Բաժիններ՝

Ժիրուն կմնա «Չելսիում» մինչև մրցաշրջանի ավարտը

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն չի հեռանա թիմից հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է L’Équipe-ը:

Լոնդոնյան ակումբն արգելափակել է 33-ամյա հարձակվողի տրանսֆերը, քանի որ չկարողացավ փոխարինող գտնել նրա համար:

Ֆրանսիացու նկատմամբ հավակնություններ ունեին «Լացիոն», «Տոտենհեմը» և «Ինտերը», բայց արդյունքում նա մրցաշրջանը կավարտի «Սթեմֆորդ Բրիջում»:

Ինքը՝ Ժիրուն, ցանկանում էր փոխել ակումբային գրանցումը ոչ բավարար խաղաժամանակի պատճառով, բայց «Չելսիի» պլանների վրա ազդեց հարձակվող Թեմի Աբրահամի վնասվածքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031