
«Տոտենհեմը» հարցում է կատարել Ժիրուի տրանսֆերի վերաբերյալ

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուով:
Ինչպես հաղորդում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Տոտենհեմը» հարցում է կատարել 33-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, «Չելսին» վստահ չէ, որ խաղացողին արժե վաճառել «Տոտենհեմին»:
Ըստ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկությունների՝ «Տոտենհեմը» Ժիրուին առաջարկել է 18-ամսյա պայմանագիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը