Բաժիններ՝

Վերջին օրերի ամենաքննարկվող տրանսֆերային շշուկները

Վերջին օրերին տրանսֆերային ձմեռը հատկապես ակտիվ է։ 168.am-ը մեկ վայրում է հավաքել վերջին օրերի ամենաքննարկվող տրանսֆերային շշուկները ։

«Տոտենհեմը» Ժիրուի համար հայտ է ուղարկել

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուով:

Ըստ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Տոտենհեմը» հայտ է ներկայացրել 33-ամյա ֆրանսիացու տեղափոխության համար: Միևնույն ժամանակ, «Չելսին» վստահ չէ, որ խաղացողը պետք է տեղափոխվի «Տոտենհեմ»:

Լրագրող Ջանլուկա Դի Մարզիոյի խոսքով՝ «Տոտենհեմը» Ժիրուին առաջարկել է պայմանագիր՝ 18 ամսով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը հետաքրքրված է «Ինտերով»:

«Միլանը» և «Հերտան» համաձայնեցրել են Պիոնտեկի տեղափոխությունը

«Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պիոնտեկը կշարունակի կարիերան «Հերտայում»:

Ակումբները պայմանավորվել են 24-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ՝ 27 միլիոն եվրոյով:

Մոտ ժամանակներս ֆուտբոլիստը կմեկնի Գերմանիա՝ պայմանագիր կնքելու նոր ակումբի հետ:

«Ռոման» կապ է հաստատել «Չելսիի» հետ՝ Պեդրոյի տրանսֆերի համար

«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Պեդրոն հետաքրքրել է «Ռոմային»:

Իտալական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանը փակելուց առաջ փնտրում է տարբեր հնարավորություններ հարձակման գիծը ուժեղացնելու համար: Նախորդ օրը «Ռոման» կապ է հաստատել «Չելսիի» հետ՝ Պեդրոյի հավանական տեղափոխության համար:

Այս մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Պրեմիեր լիգայի ընդամենը 5 հանդիպման:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս «Բարսելոնայից» իտալական ակումբ կտեղափոխվի Կարլես Պերեսը: Այնուամենայնիվ, իտալական ակումբը չի համարում այս խաղացողի տեղափոխությունը մի քայլ, որը բացառում է մեկ այլ ֆուտբոլիստի ձեռքբերումը:

Պեդրոյի հետ «Չելսիի» պայմանագիրը հաշվարկվում է մինչև մրցաշրջանի ավարտը: Միևնույն ժամանակ, լոնդոնյան ակումբը մտադիր չէ հեշտությամբ թողնել խաղացողին:

«Չելսին» աշխատում է Մերտենսի տրանսֆերի վրա և պատրաստ է վճարել 6-7 միլիոն եվրո

«Չելսին» չի հրաժարվել «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսին ստորագրելու մտադրությունից:

Լոնդոնյան ակումբն այժմ աշխատում է հարձակվողի տրանսֆերի վրա: «Կապույտները» ցանկանում են ձեռք բերել Մերտենսին այս ձմռանը, և ոչ թե հաջորդ ամառ:

Շարունակվում են բանակցությունները «Չելսիի» և «Նապոլիի» միջև: Անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 6-7 միլիոն եվրո:

«Նապոլին» դեռ չի ընդունել «Չելսիի» առաջարկը: Միևնույն ժամանակ, իտալական ակումբը համաձայն է այժմ վաճառել Մերտենսին, պայմանով, որ նա մնա իտալական ակումբում մրցաշարի մնացած մասում: Այս տարբերակը դուր չի եկել «Չելսիին»:

Մերտենսը «Նապոլիի» հետ ունի պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը:

«Յուվենթուսը» որոշել է չբաժանվել Բերնարդեսկիից գոնե մինչև ամառ

Կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին այս ձմռանը չի հեռանա «Յուվենթուսից»:

Թուրինյան ակումբը որոշել է խաղացողին պահել իր կազմում գոնե մինչև հաջորդ ամառ:

Այս ձմռանը լուրեր էին տարածվել այն մասին, որ հնարավոր է՝ խաղացողը տեղափոխվի «Միլան» կամ «Բարսելոնա»:

Կավանին առաջարկ է ստացել «Ինտեր Մայամիից», բայց ցանկանում է տեղափոխվել «Ատլետիկո»

«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է շարունակել կարիերան MLS-ում:

«Ինտեր Մայամին» հետաքրքրված է հարձակվողով․ թիմն այս տարի կսկսի խաղալ լիգայում:

Կավանին մտադիր է այս ձմռանը ՊՍԺ-ից տեղափոխվել «Ատլետիկո», բայց ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ MLS-ի նոր ակումբը նրան համոզիչ առաջարկ է արել:

Դեյվիդ Բեքհեմը՝ «Ինտերի Մայամիի» համասեփականատերերից մեկը, խաղային կարիերայի ընթացքում որոշ ժամանակ խաղացել է ՊՍԺ-ում: Գործարարը լավ հարաբերություններ ունի ֆրանսիական ակումբի և նրա նախագահ Նասեր Ալ-Խելիֆիի հետ:

Կավանին, չնայած Բեքհեմի առաջարկին, ցանկանում է կարիերան շարունակել «Ատլետիկոյում»: Այնուամենայնիվ, վերջնական որոշումը կախված է նրանից, թե արդյո՞ք մադրիդյան ակումբը կկարողանա պայմանավորվել ՊՍԺ-ի հետ տրանսֆերային պայմանների շուրջ:

«Բարսելոնան» թույլ չի տա Ռակիտիչին հեռանալ այս ձմեռ

Կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա «Բարսելոնայից»:

Կատալոնական ակումբը ամբողջովին բացառում է այս ձմռանը 31-ամյա կիսապաշտպանի հեռանալը, հայտնում է Mundo Deportivo- ն՝ վկայակոչելով «Բարսելոնայի» աղբյուրներին:

Խորվաթը ընթացիկ մրցաշրջանն ավարտելու է «Բարսելոնայում»: Կապտանռնագույնների հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Ռակիտիչի նկատմամբ․ «Բարսան» գնահատում է նրան 20 միլիոն եվրո:

«Բարսելոնան» Ուիլյանի համար կառաջարկի 20 միլիոն ֆունտ ստեռլինգ

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստ Ուիլիանին՝ նախքան հունվարյան տրանսֆերային պատուհանը փակելը:

Sky Sports-ի տեղեկություններով, կատալոնական ակումբը պատրաստում է տրանսֆերային առաջարկ 31-ամյա կիսապաշտպանի համար՝ 20 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Կատալոնական ակումբը վաղուց է ցանկացել հրավիրել բրազիլացուն, այնուամենայնիվ, ինչպես անցյալ, այնպես էլ դրա նախորդ տարին, լոնդոնցիները մերժեցին «Բարսայի» բոլոր առաջարկները:

Ուիլիանի՝«Չելսիի» հետ գործող պայմանագիրը հաշվարկվում է մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո նա կարող է լքել ակումբն անվճար:

«Տոտենհեմը» և «Ռեալը» կքննարկեն Բեյլի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ «Տոտենհեմ»:

Լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին բանակցություններ կվարի մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ:

Ըստ Daily Mail-ի՝ 30-ամյա ուելսցին, ով շաբաթական 600 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում, պետք է գնա աշխատավարձի զգալի կրճատման, եթե ցանկանում է վերադառնալ «Տոտենհեմ», իսկ «Ռեալը», եթե պատրաստվում է բաց թողնել խաղացողին, պետք է պատրաստ լիներ, որ նրա համար շատ չեն վճարի։

Բեյլին ձեռք բերելու հարցում հետաքրքրված է անգլիացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Ակումբները կանցկացնեն նախնական բանակցություններ:

Ավելի վաղ Բեյլի գործակալը հայտարարել էր, որ խաղացողը չի լքի ակումբը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս