Բաժիններ՝

Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը Միլոշ Ռաոնիչն էր: 2 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստը հաղթեց երեք սեթերում` 6:4, 6:3, 7:6 հաշվով: Հաջորդիվ` կիսաեզրափակիչում Ջոկովիչի կմրցի Ռոջեր Ֆեդերերի հետ:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս